Search
Close this search box.

Ռուս պատգամավորները չեն մեկնի Մինսկ

Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի և Ռուսաստանի շրջանների ֆորումին: Սենատորները միջոցառմանը կմասնակցեն հեռավար՝ տեսակապի միջոցով:Այս մասին ասել է պառլամենտական գործունեության կազմակերպության ղեկավար Վյաչեսլավ Տիմչենկոն:

« Այս որոշումը կայացվել է՝ ելնելով կորոնավիրուսի իրավիճակի սրմամբ»,- Տիմչենկոյի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա ընդգծել է , որ Մինսկ չմեկնելու որոշումը պայմանավորված չէ Բելառուսում տիրող քաղաքական իրավիճակով:

Տիմչենկոն կոչ է արել «մութ սենյակում սև կատու չփնտրել», առավել ևս , երբ նա այնտեղ չէ:

«Բելառուսը մեր եղբայրական պետությունն է և մենք շարունակում ենք քննարկել մեր ընդհանուր տնտեսական զարգացման և մեր երկրների քաղաքացիների բարեկեցությունը զարգացնելու ծրագրերը»,- ընդգծել է ռուս պատգամավորը:

Բելառուսի և Ռուսաստանի շրջանների 7-րդ ֆորումն անցկացվելու է Մինսկում սեպտեմբերի 28-29-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել ֆորումին, բայց իր երկրի մասնակիցներին ուղերձով կդիմի: