Search
Close this search box.

Իրավապաշտպանը` ժամով ջուր տալու «Վեոլիա ջրի» հայտարության մասին

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով.

Հայաստանում գործող օտարերկրյա ամենախայտառակ կազմակերպություններից մեկը՝ Վեոլիա Ջուր / Veolia Armenia-ն ավետեց հայաստանցիներին ջրի մատակարարման սահմանափակման մասին: Դա սպասելի էր, քանզի անպատժելիությունը հենց այսօրինակ իրավիճակի է հանգեցնում: Տարիներ շարունակ սրանք ինչ ուզում մեր գլխին բերում էին: Ջուրն էին թանկացնում, ջուր չէին տալիս, մի խոսքով ուզածն անում էին և չէին պատժվում: Դե հիմա էլ մտածում են. եթե կարող ենք ջուր չտալով նույն գումարը աշխատել, ապա ինչու՞ ջուր տանք: Տրամաբանական է:

Եթե այս ձևաչափն իրագործվի, ապա կարծում եմ, որ պետք է սպասել <Հայաստանի էլեկրական ցանցեր> և <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ-ների, Բիլայն-ի, Յուքոմ-ի, ՎիվաՍել ՄՏՍ-ի, Ռոստելեկոմ-ի և այլոց նույնօրինակ դիրքորոշմանը, որն արտահայտվում է <եթե կարող եմ ոչինչ չտալով գումար ստանալ, ապա ինչու՞ պետք է տամ> բանաձևով:

Իրավապաշտպանի այս գրառման տան ֆեսբուքյան օգտատեր Մայիս Վանոյանը ավելացրել է .

Եթե կարող եմ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը ամիսներով ձգձգել, եթե կարող եմ Տնտ․Համալսարանի ռեկտորին ամիսներով չհաստատել, եթե Ամուլսարի մասին տարիներով կարող եմ լուռ մնալով կողմ արտահայտվել, բայց միևնույն է անորոշություն ստեղծել, եթե ՍԴ ճգնաժամ հայտարարեմ, բայց ինքս ՍԴ ճգնաժամ ստեղծեմ, եթե քաղաքականապես մեռածներին անհեթեթ հոդվածներով կարող եմ ոչ միայն վերակենդանացնել այլև հերոսացնել, եթե կարող եմ ԱԺ, Կառավարություն, Դատական իշխանություն գրպանս մտցնել, եթե կարող եմ 2018թ ից առաջ անապատ ներկայացնեմ, եթե Էլչիբեյի նման հասարակության շերտերը իրար դեմ հանեմ, եթե կարող եմ խաբեմ, կեղծեմ ու չքմեղանամ․․․․և այլն, և այլն, և այլն․․․