Search
Close this search box.

Եթե Ծառուկյանի կալանքն օրինական է, ուրեմն՝ օրինական է նաև Նիկոլի ազատազրկումը

Եթե Ծառուկյանի կալանքն օրինական է, ուրեմն՝ օրինական է նաև Նիկոլի ազատազրկումը
Երբ իմացա, որ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը քննելու է տխրահռչակ Մացոն, վերջաբանն ինձ համար կանխատեսելի էր։ Էս նույն Մացոն 2004-ին ինձ երկամասյա կալանքի է ենթարկել, երբ Քոչարյանի մասին մի «փափուկ» հայտարարություն էի արել։ Էս նույն Մացոն Մարտի 1-ի գործով լիքը տղերքի ա փակել, էդ թվում՝ Նիկոլին։

Մացոն չի փոխվել․ նա էսօր էլ իշխանության քաղաքական պատվերը կատարեց ու «փակեց» Ծառուկյանին։
Նիկոլն ա փոխվել, որ արագ Ռոբի ու Սերժի կոտյումի մեջ ա մտել ու օգտվում ա Մացոյի պես վարկաբեկվածի ծառայություններից։

Հրճվողների համար ասեմ․ եթե Ծառուկյանի կալանքն օրինական է, ուրեմն՝ օրինական է նաև Նիկոլի ազատազրկումը։ Կարճ ասած՝ Ծառուկյանը քաղկալանավոր է, եթե նույնիսկ ոմանք հրճվանքից կորցրել են ադեկվատությունը։ Ծառուկյանը մի քանի ամսվա կալանքին հաստատ կդիմանա, Հայաստանն ա մեղք՝ բզկտվելով ներքին խրամատների հորձանուտում։

Հա, չմոռանամ ասել, որ Ծառուկյանի կալանավորմամբ՝ երկրի առջև ծառացած որևէ մարտահրավեր չի լուծվելու ու հրճվողները մի քանի օր անց հերթական դառնությունն են ապրելու՝ գիտակցելով, որ իրենց աղքատության հաշվին հեղափոխության տղերքը կայֆավատների մեջ են․․․

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից