Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արագ-արագ են անում ամեն ինչ»․ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Քիչ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկայնը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտորն նստավայրից։

Աջակիցները ծափերով դիմավորեցին ԲՀԿ ղեկավարին, վերջինս հայտնեց, որ իր խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակվի այսօր ժամը 23։00-ին։

Հարցին, թե ինչ տրամադրվածություն տեսավ դատավորի մոտ, Ծառուկյանն ասաց՝ ոչինչ չի նկատել․

«Արագ-արագ են անում ամեն ինչ»,-արձագանքեց նա ու հեռացավ։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննում էր Ծառուկյանի խափանման միջոցի հարցը, փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի միջնոդություն էին ներկայացրել, որ սակայն մերժվել էր։