Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ու լարված իրավիճակ դատարանի բակում. ոատիկանները բերման ենթարկեցին 2 անձի

Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել դատարանի բակում: Կարմիր բերետավորները երկու քաղաքացու բերման ենթարկեցին: Լրագրողները փորձում են հասկանալ միջադեպի պատճառը: «Տեսանք, որ ոստիկանները բերման են ենթարկում մարդկանց. մենք բախումների կարիք չունենք, եկել ենք աջակցելու մեր կուսակցության առաջնորդին»,- ասացին ԲՀԿ երիտթևի ներկայացուցիչները:

Տեղեկացնենք, որ շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը: Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն էին ներկայացնել։ Դատավորն ինքնաբացարկը մերժել էր: