Search
Close this search box.

Հայտնի է COVID-19-ի բուժման համար նախատեսված «Ավիֆավիր» դեղամիջոցի գինը

Ռուսաստանի դեղատներում COVID-19-ի բուժման համար «Ավիֆավիր» դեղամիջոցը կարժենա մոտ 8000 ռուբլի, ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Մենք դիտավորյալ մի փոքր հետաձգեցինք մեր մուտքը դեղատներ, որպեսզի ավելի մատչելի գին ապահովենք»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Բացի դրանից՝ հավելել է Դմիտրիևը, հետագայում «Ավիֆավիրի» գինը կարող է իջնել: Հնարավոր է նաև, որ այն ներառվի կենսական կարևորության դեղամիջոցների ցուցակում:

«Ավիֆավիրը», որի մշակմանը մասնակցել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը, մայիսի վերջին առողջապահության նախարարությունից ստացել է գրանցման վկայական և դարձել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին դեղամիջոցը, որը պարունակում է ֆաֆիպիրավիր ակտիվ բաղադրիչ: