Search
Close this search box.

«Ջերմուկում քաղաքացիական պատերազմ է սկսվում»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց հասկանում եմ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում: Մի կողմը սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, մյուս կողմը՝ բնապահպանական:

Մարտերն սկսել են տարերային բնույթ կրել, սակայն գործը սառը զենքերին դեռ չի հասել: Գյուղերում վիրավորանքները երկար ժամանակ են հիշում, ու այս թշնամությունը կարող է դեռ երկար ժամանակ արտահայտվել, անգամ, երբ հանքի հարցն այս կամ այն կերպ լուծվի: Սակայն լուծումն կարծես թե կոմպրոմիսային տարբերակ չունի:

Ու այս ամենի պատճառն այն է, որ այս կառավարությունը հրաժարվում է որևէ տեսակետ հայտնել, անգամ գոնե թափանցիկություն ապահովել, փաստաթղթերը բացել, որ վեճն առարկայական փուլ տեղափոխվի:

Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձև չի օգտագործվում Ամուլսարի խնդրում. գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և հանքի բացման կողմնակիցներին, և՝ դեմ եղողներին:

Դա նաև հետաքրքիր փորձարկում կլինի, եթե նման բանաձև գտնվի, այդ փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև Արցախի խնդրում»: