Search
Close this search box.

Կորոնավիրուսի հետ կապված ունենք իրավիճակի սրում․ Նիկոլ Փաշինյանը խոսեց կարմիր գծի մասին

Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք: Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա իհարկե կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ պետք է ապրենք կորոնավիուսի հետ զուգահեռ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը կարևորեց մարդկանց անհատական պատասխանատվությունը, սակայն նշեց, որ պետք է խստորեն կիրառել վարչական մեթոդները. «Ունենք կարմիր գծեր, կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ այլ որոշումներ կկայացվեն»:

Վարչապետը հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարող շատ հիվանդանոցներ վերադարձել են իրենց նախկին աշխատանքին, սակայն պատրաստ են ցանկացած պահի կրկին լծվել կորոնավիրուսի դեմ պայքարին: