Search
Close this search box.

Պայթյուն Վանաձորի կենտրոնում գտնվող խանութում

Ժամեր առաջ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի «Թթու ջուր» տանող ճանապարհի ձկան խանութում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Պայթյունի հետևանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաև խանութի ներսն ամբողջությամբ՝ գույքի հետ միասին:

Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակից: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: