Search
Close this search box.

Ինչի մասին է վկայում տեղեկատվական այն արշավը, թե Ծառուկյանը կկալանավորվի

ԲՀԿ-ն իր գործընկեր կուսակցությունների՝ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հետ հայտարարել է հոկտեմբերի 8-ին հանրահավաք հրավիրելու մասին: Հանրահավաքի մասին հրապարակային հայտարարությունից հետո իշխանական ֆեյքերը սկսեցին լուրեր շրջանառել, որ առաջիկա օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կարող են կալանավորել: Ինչի մասին է վկայում տեղեկատվական այս արշավը:
1. Նիկոլ Փաշինյանը և իր իշխանական շրջապատը վախենում, կարելի է ասել սարսափում են ժողովրդական բողոքի ցանկացած դրսևորումից: Փողոցով իշխանության եկածները ամենաշատը վախենում են փողոցից, քանի որ գիտեն դրա ուժը: Իսկ ավելի շատ վախենում են ԲՀԿ-ից և Ծառուկյանից, քանի որ վստահ են, որ Ծառուկյանի կոչով փողոց դուրս կգան հազարավոր, և տասնյակ հազարավոր մարդիկ:

2. Իշխանությունը խուճապի մեջ է, քանի որ լավ տեղեկացված է, հանրային տրամադրությունների մասին, տեղեկացված է, որ հասրակությունը զզված է իրենց երկուուկես ամյա անիմաստ ու անպտուղ գործունեությունից: Մարդկանց կյանքը օրեցօր ավելի է վատթարանում, և հասարակության ավելի լայն զանգվածներ են սկսել գիտակցել, որ դրա պատճառը իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունն է, տնտեսությունից ու երկրի կառավարումից բացարձակ անտեղյակությունը, բացառապես սեփական և նեղ խմբային շահերով առաջնորդվելը:

3.Իշխանությունը բացի բռնելու, ձերբակալելու և կալանավորելու սպառնալիքից այլ հակազդեցության միջոց չունի: Իշխանությունը կորցնելով հանրային աջակցությունը՝ հիմնվել է ռեպրեսիվ միջոցների և ապարատի վրա: Սակայն իշխանության ամբողջ ողբերգությունն այն է, որ նույնիսկ ռեպրեսիվ ապարատը, ոստիկանությունն ու Անվտանգության ծառայությունը ցանկություն չունեն պաշտպանելու մի իշխանություն, որը իրենց վերածել է հասարակության թշնամիների, դիմակի համար երեխաներ ու կանանց բռնողների, պլանով տուգանք գրողների: Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները շատ լավ են հասկանում, որ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, և դրա արդյունքում կործանվելու են նաև իրենք և իրենց ընտանիքները: Նման պայմաններում իշխանությունը չի կարող հույս դնել ոստիկանության և ԱԱԾ-ի աջակցության վրա:

4 Իշխանության միակ հենարանը մնացել են ֆեյքերը և կախարդական փայտիկի զորության միջոցով հրաշքի հավատացողները: Ֆեյքերի թիվը իհարկե կարելի է ավելացնել և դրանով ավելի մեծ աջակցության ֆոն ստեղծել, բայց դա մինչև այն պահը, երբ հասարակությունը դուրս կգա փողոց, իսկ ֆեյքերը փողոց դուրս գալու կարողություն չունեն: Ինչ վերաբերվում է գենետիկ գժերին ու հոգեկան առողջության տարբեր խանգարում ունեցողներին, ապա իշխանափոխությունը առաջին հերթին հենց նրանց է անհրաժեշտ, քանի որ նոր իշխանությունը նրանց օգտագործելու փոխարեն, կզբաղվի հարկադիր բուժմամբ: