Search
Close this search box.

«Միասնական Հայաստան» Ազգային Շարժման Խորհրդի անդամների ուխտագնացությունը՝ Սյունյաց աշխարհ և Եռաբլուր Պանթեոն

Պատվախնդի՛ր Հայեր
Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձի և «Միասնական Հայաստան» Ազգային Շարժման հիմնադրման կապակցությամբ՝ «Միասնական Հայաստան» Ազգային Շարժման Խորհրդի անդամներն երեկ ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Սյունյաց աշխարհ՝ Գորիսի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Տաթևի վանական համալիր:
Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ՝ ներկաները Գորիսում ստացան Աստծո օրհնությունը և ՈւԽՏ կապեցին՝ մինչև հաղթական ավարտը պայքարել ի պաշտապանություն ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՍՈւՐԲ արժեքների՝ ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ, ԲԱՆԱԿ, ԵՌԱԲԼՈւՐ, ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ:
Տաթևի պատմական վանական համալիրում «Միասնական Հայաստան» Ազգային Շարժման անդամները մասնակցեցին մոմավառության և երդվեցին հավատարիմ լինել իրենց կապած Ուխտին և Հայաստանը մաքրել օտարահպատակ ու թրքաբարո իշխանությանը և վերջինիս կողմից տարածվող այլասերվածություններից ու ապականությունից:
Միասնական Հայաստան» Ազգային Շարժման Խորհրդի անդամները, վերադառնալով Երևան, այցելեցին Սուրբ Եռաբլուր Պանթեոն և խոնարհվեցին նահատակված հերոսների շիրիմների առաջ:

ՄԵՐ ՀԱՎԱՏՔՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ է,
ՄԵՐ ԸՆԹԱՑՔՆ՝ ԱՆԿԱՍԵԼԻ՛,
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:

«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան