Search
Close this search box.

Տղամարդը փորձել է ընթացքից դուրս գալ Մոսկվա թռչող ինքնաթիռից

Խանտի Մանսիյսկից Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորը իրարանցում է սարքել օդանավում։

Ինչպես հայտնի է դարձել REN TV-ն՝ տղամարդն իրեն ոչ ադեկվատ է պահել, վիրավորել է մյուս ուղևորներին և փորձել է հեռանալ օդանավից:

Այն բանից հետո, երբ օդանավը վայրէջք է կատարել, նրան հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։ Կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն։