Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում ձերբակալված Գուրգեն Ալավերդյանից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ»,- ասաց Ամատունին։

Հիշեցնենք՝ Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, շփոթվել և մոլորվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ մարտական հենակետը ստուգելիս: Ադրբեջանը հայ սպային ներկայացրեց որպես դիվերսանտ: