Search
Close this search box.

ԱԱԾ-ն պետք է զբաղվի իր անմիջական գործունեությամբ. Իվետա Տոնոյան

Եթե ​​Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զբաղվեր արտաքին սպառնալիքների կանխարգելմամբ եւ բացահայտմամբ նույն ջանասիրությամբ, որով գաղտնալսում է քաղաքական դաշտի ներկայացուցիչներին եւ հատկապես` ընդդիմադիրներին, ապա այդպիսի խնդիր չէր լինի:

Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը` մեկնաբանելով «Դոսյե» կենտրոնի հոդվածը, որում ասվում է, որ Ռուսաստանի խիստ գաղտնի «գործակալների» ցանցը հաստատվել է Հայաստանի գրեթե բոլոր պետական ​​կառույցներում:

Իր հերթին, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հիշեցրեց, որ «Դոսյե»-ն պատկանում Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն: «Եվ, ընդհանրապես, «Դոսյե»-ում զետեղված տեղեկատվությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ»,- նշեց Աբովյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը, մեկնաբանելով «Դոսյե» կենտրոնի զեկույցը, հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունն արդեն ստուգումներ է սկսել: