Search
Close this search box.

Նաև հղիներ են տուժել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Դեռ երեկվանից բոլորն իրենց լավ են զգում, պարզվեց, որ գործ ունենք սննդային խանգարման հետ: Թիվն ավելանում է, որովհետև ոմանք աշխատանքային գրաֆիկով սահմանված կարգով տուն էին գնացել հերթափոխից հետո, նրանց ևս զանգահարել ենք, ճշտել, թե ինչ վիճակում են: Այս պահին 54 անձ է հիվանդացել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։

Նա նաև հայտնեց, որ պացիենտների թվում նաև հղիներ կան. «Խոսքը երկու հղիի մասին է, երբ իրենց մոտ դեպքն ավելի արագ է կարգավորվել, քան, օրինակ՝ բժիշկների, նրանց որևէ վտանգ չի սպառնում, իրենց լավ են զգում»,-ասաց Խաչատրյանը։