Search
Close this search box.

Գայանե Աբրահամյանը կհրաժարվի՞ մանդատից

ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը կռվախնձոր է դարձել «Իմ քայլը» խմբակցության ներսում: Եվ դա է պատճառը, որ շարունակվում են տեղեկություններ տարածվել այն մասին, որ մի քանի պատգամավորներ կարող են վայր դնել իրենց պատգամավորական մանդատները:

Եվ ահա այդ մարդկանց թվում նշվում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի անունը, որը ևս դժգոհ է Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունից: Եվ մեր տեղեկություններով, նա եւս մտածում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Գայանե Աբրահամյանին՝ հասկանալու համար, արդյոք նա կհրաժարվի իր մանդատից: Սակայն նա նշեց, թե այս պահին վերջնական որոշում դեռ չունի: