Search
Close this search box.

«Պռոշյան կոնյակի գործարան»-ի հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացավ

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը երեկ մահացել է: Մեկ բուժառու դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջինները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Այս մասին հայտնում է Առողջաահության նախարարությունը: