Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Mercedes, Toyota Corolla, Volkswagen, Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Կառլեն Բաղյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Մ. Բադոյանը, ու կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Օպերատիվիրեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։