Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ակցիայի մասնակիցների

Քիչ առաջ ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց ԱԺ-ի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիների: Նրանցից մեկը «Կամք» նախաձեռնության հիմնադիր, հասարակական գործիչ Վահագն Չախալյանն էր, որը բարձրախոսով վանկարկում էր «Արայի՛կ, հեռացի՛ր», «Արայի՛կ, ողորմելի՛, ի՞նչ ես կառչել աթոռիցդ»:

Նշենք, որ այս պահին ԱԺ-ի դիմաց մեծաթիվ ոստիկաններ են կուտակված, այդ թվում՝ կարմիր բերետավորներ: