Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. Mercedes-Benz-ը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22։08-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։42-ին։ Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ։
Կայքը հայտնում է, որ ավտոմեքենան բախվել է նաև ճամփեզրի հաստաբուն ծառին: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: