Search
Close this search box.

Դանակահարություններ՝ Երևանում. երիտասարդներ են տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» և «ձախ ոտքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության «Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև քննչական խումբը։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները պազրել են, որ վիրավորներն են Կարեն Մարգարյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, և Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հաշվառված՝ 19-ամյա Արման Հովակիմյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Մարգարյան փողոցի թիվ 12 շենքի մոտ՝ Ֆուչիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահագն Մուրադյանի հետ վիճաբանության ժամանակ, և որպես կասկածյալ՝ ոստիկանները որոնում են Վ. Մուրադյանին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշական փորձաքննություն։