Search
Close this search box.

Մարզերից Երևան եկած տասնյակ ուսանողներ կանգնել են փաստի առաջ

Լրագրող Մարինե Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«Մարզերից Երեւան եկած տասնյակ ուսանողներ կանգնել են փաստի առաջ։ Սեպտեմբերին տուն են վարձակալել, պայմանագիր են կնքել, եւ 10 օր անց նրանց տեղեկացրել են, որ դասերն հեռավար են լինելու։

Էդ էրեխեքը վերադառնալու են մարզեր, բայց վարձակալած տների համար շարունակելու են վճարել, որովհետեւ դեռ հայտնի չէ՝ հունվարից կվերադառնան դասերի «օֆլայն» ռեժիմի, թե ոչ, իսկ ձմռանը Երեւանում վարձով բնակարան գտնելը բավական դժվար է։ Էդ էրեխեքի համար տան վարձավճարը զգալի գումար է․․․

Հարց․ հիմա ի՞նչ եք պատրաստվում անել էս էրեխեքի համար․․․․»: