Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։

ՊՆ-ն հայտնում է, որ ստուգվել են մարտական հենակետերում ընթացող ինժեներական աշխատանքները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների պատրաստվածության աստիճանը։

Դիրքերի ավագներին տրվել են հրահանգներ ծառայության հետագա կազմակերպման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։