Search
Close this search box.

Մահացել է հայտնի բռնցքամարտիկ Եվգենի Գորստկովը. որն է եղել մահվան պատճառը

Մահացել է ԽՍՀՄ հավաքականից Եվրոպայի բռնցքամարտի նախկին կրկնակի չեմպիոն, նախկին բռնցքամարտիկ Եվգենի Գորստկովը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գորստկովը 70 տարեկան էր։ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել մարզիկի հարազատներին՝ նրան որակելով որպես 1970-ական թթ բռնցքամարտի ամենավառ դեմքերից մեկը։ Մահվան պատճառները չեն բարձրաձայնվում։ Նշենք, որ Գորստկովը այն երեք խորհրդային մարզիկներից է, ով ցուցադրական մարտ է ունեցել Մուհամմեդ Ալիի հետ։ Նրա ակտիվում կա 228 մարտ։