Search
Close this search box.

ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Թուրքիան ծածկվում հուժկու ավազամրրիկով

Թուրքիան ծածկվել է հուժկու ավազամրրիկով։ Տարերային երևույթն ավելի մասշտաբային է, քան այն փոշու փոթորիկները, որոնք Ուկրաինայում նկատվել էին ընթացիկ տարվա գարնանը։ Անկարայում փոթորիկը մոլեգնել է մի քանի ժամ, մեքենաները չեն կարողացել երթևեկել գրեթե զրոյական տեսանելիության պայմաններում։

Թուրքական Daily Sabah գործակալությունը ներկայացրել է Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Պոլաթլի քաղաքի շրջանում նկարահանված տեսանյութը։ Տեղի բնակիչների խոսքերով՝ քաղաքը խավարի մեջ է ընկել. տպավորություն է ստեղծվել՝ գիշեր է։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ինչպես նշվում է, վեց քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ծանր կամ սուր առարկաների ընկնելու հետևանքով։

Այն շրջանում, որտեղ մոլեգնել է ավազամրրիկը, հեռախոսակապի ու էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Գելբաշի քաղաքի մոտ ուժեղ քամին վնասել է էլեկտրահաղորդման գիծը, իսկ փլուզման հետևանքով հրդեհ է բռնկվել: Կրակը տարածվել է փայտե իրերի պահեստ, տեղում աշխատում են հրշեջները։