Search
Close this search box.

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն՝ Նորատուսցի Արան

Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի, քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա Բանդուրյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս Ոստիկանություն է բերման ենթարկվել ապօրինի զենք ունենալու կասկածանքով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: