Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց, ի՞նչ եք արել». Ծառուկյանը՝ սահմանապահ Ոսկեվանում

Թիմակիցների հետ մարզային հանդիպումների շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան համայնք: ԲՀԿ տարածքային կազմակերպության անդամներն ու կուսակցության համակիրները ներկայացրել են ժողովրդին հուզող հիմնական խնդիրները և լսել Գագիկ Ծառուկյանի առաջարկած լուծումները: «Պետությունը սկսվում է սահմանից: Գիշեր-ցերեկ կրակի տակ ապրող մարդիկ պետք է տարբերվեն մյուսներից և արժանանան առանձնահատուկ ուշադրության»,- ոսկեվանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: