Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցներում դիմակ կրելու պահանջի մասին

Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասով ասեմ, որ վերջին 20 օրում ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր: Սա բարելավում է, բայց նաև բարելավման մեկ այլ ցուցանիշ ունենք՝ ակտիվ դեպքերի թիվը նվազել է ու այս պահի դրությամբ 3000-ից պակաս նման դեպքեր ունենք: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ աննախադեպ բարձր է ամենօրյա թեստերի թիվը: Կարևոր է արձանագրել, որ հայտնաբերվում է քիչ թվով դրական դեպքեր՝ 5-8 տոկոսի շրջանակներում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Սա շատ կարևոր է, քանի որ, երբ մարդը, նրա շրջապատը գիտեն կորոնավիրուսով վարակված լինելու մասին, դա ազդում է վարքի վրա:

Առաջիկա մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է:

Այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Խոսքը վերաբերում է մասնավորապես դիմակ կրելու պահանջին: Մենք պարտադրված ենք անել քայլեր, որպեզի չվերադառնանք նոր ճգնաժամի:

Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոնք ընդունում ենք, ինքներս ենք պահպանում, մի բան էլ ավելին: Կայացվող որոշումները վերաբերում են նաև մեր երեխաներին: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն: Մենք կգնանք այս ճանապարհով, սակայն նաև մոնիթորինգ կանենք: Մեր նպատակն է դուրս գալ սահմանափակումների ռեժիմից»,-ասաց նա: