Search
Close this search box.

Հարսնացուն մահացել է հարսանիքի օրը

Դաղստանի Մուրգուկ գյուղում հարսնացուն մահացել է հենց հարսանիքի օրը: Այս մասին հայտնել է ՔԿ տարածքային կառավարման կայքը: Հաղորդվում է, որ հարսնացուն այնքան է հուզվել ու անհանգստացել, որ դեղահաբեր է ընդունել: Սակայն նրա վիճակը չի բարելավվել: Նրան տարել են հիվանդանոց, որտեղ էլ ընդունելության պահին մահացել է: Մահվան ստույգ պատճառն իմանալու համար իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն: