Search
Close this search box.

Տղամարդը գիտակցության չգալով մահացել է. դանակով հարվածողը խմած է եղել

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 03:45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել: Հայտնել են նաև, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։ Ժամը 06:50-ին տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նախորդ օրը՝ ժամը 22:45-ի սահմաններում, Արտաշատի բնակիչ, 36-ամյա տղամարդը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում վիճաբանել է մահացածի հետ և դանակով խփել նրա որովայնին։
Սեպտեմբերի 9-ին, ժամը 08.30-ին, տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն։