Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ կորանվիրուսով վարակակիրների ու մահացածների մասին

Սեպտեմբերի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում 27,742,961-ի, այս մասին ArmLife.am-ը տեղեկանում է Worldometers կայքից:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 901,921 պացիենտ, բուժվել՝ 19,833,700:

Վարակակիրների թվով առաջատար եռյակում են ԱՄՆ-ը, Հնդկաստանն ու Բրազիլիան:

Հայաստանը 215 երկրների շարքում գտնվում է 58-րդ հորիզոնականում: Ըստ կայքի ՝ մեր երկրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 44,953 և մահվան 903 դեպք: