Search
Close this search box.

Նիկոլ ջան, քթիդ տակ բանդա է հավաքվում, Ռաֆիկ Մաշադյանի բանդան

Ամենօրյա ռեժիմով չեն դադարում սկանդալային հրապարակումները ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի շուրջ: Դե ինչպես ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում: Մաշադյանն այնքան սկանդալային միջադեպերի հետ է առնչվում, որ դժվար թե մամուլը լռի: Ասում են՝ սա ՊԵԿ-ը իր սեփական օջախն է համարում ու ընտանյոք հանդերձ տեղափոխում այնտեղ: Հետո էլ Փաշինյանը հայտարարում է, որ ԽԾԲ-երին պաշտոնների չեն նշանակելու, բայց արի ու տես, որ Նոր Հայաստանում աշխատում են հին բարքերը:

Ըստ մեզ հասած լուրերի՝ Ռաֆիկ Մաշադյաին թեթև ձեռքով Շենգավիթի հարկային տեսչության պետ է նշանակվել Արմեն Օհանյանը, ինչպես նաև Արմեն Օհանյանի որդին էլ՝ Սինոդ Օհանյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ է նշանակել: Ի դեպ, Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ նշանակվել է բարձր պաշտոնի:

Դեռ դա քիչ էր, մի բան էլ ՊԵԿ ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23- ամյա որդուն բարձր պաշտոնի են նշանակվել: Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ։ Իսկ հիմա հարց, ինչպես կարող էր 23-ամյա Մաշադյանը նշանակվել դատախազ, եթե «օրենքով» դատախազ կարող է նշանակվել 25-65 տարեկան ՀՀ այն քաղաքացին, որն ունի իրավաբանական կրթություն և իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունի: Բայց լավ, եկեք բացեմ Մաշադյանների բանդայի այս սրնըթաց առաջխաղացման գաղտնիքը: Իրականում, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը և Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են: Ռաֆիկ Մաշադյանն Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռն է:

Առջևում սպասեք ավելի լուրջ սկանդալային բացահայտումների:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Նյութի աղբյուր kommersant.am