Search
Close this search box.

Հայտնի է Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:

Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեստավորման պատասխանը եղել է բացասական»: