Search
Close this search box.

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր քննվեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ տուժողներին զրկելու նրանց դատավարական կարգավիճակից։

Ըստ դատարանի՝ պաշտպանության կողմի միջնորդութունը հիմնավորված չէ:

«Դատարանը սույն քրեական գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների համապատասխան դատավարական կարգավիճակը դադարեցնելու հիմքեր չունի: Դա նշանակում է, որ տուժողները և տուժողների իրավահաջորդները կշարունակեն մասնակցել սույն քրեական գործին՝ համապատասխան նույն դատավարական կարգավիճակով»,- հայտարարեց դատավոր Դանիբեկյանը: Որոշման դեմ առարկություն ներկայացրեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդության քննությունը սկսվել էր նախորդ նիստին, որի դեմ առարկել էին մեղադրող դատախազները։