Search
Close this search box.

«Շտապ դիմում եմ պարետ Տիգրան Ավինյանին». Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին:

Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշներն իջել էին:
Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր: Ո՞ւմ է դա պետք:

Ինչո՞ւ եմ այս գրառումը կատարում, որովհետև կրթական մի քանի հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին:

Շտապ դիմում եմ պարետ Տ. Ավինյանին. հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը և նոր որոշումներ կայացրեք»: