Search
Close this search box.

Ռուս մասնագետը նշել է, թե երբ է հնարավոր հաղթահարել կորոնավիրուսը

Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակը հնարավոր կլինի հաղթահարել զանգվածային պատվաստման շնորհիվ։ «Իզվեստիայի» հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Վախենում եմ, որ այս հարուցիչի դեմ պայքարում մենք մշտական մարտեր եւ կորուստներ ենք ունենալու, մինչեւ չսկսվի զանգվածային պատվաստումը»,- ասել է նա։

Նրա կանխատեսումներով՝ եթե պատվաստումն ընթանա ըստ նախատեսվածի, Ռուսաստանը կկարողանա COVID-19-ը հաղթահարել 2021 թվականի ամռանը։

Սպասվում է, որ մեկ տարում բոլոր լաբորատորիաներն ընդհանուր կարտադրեն 80 մլն պատվաստանյութ, ինչը թույլ կտա դադարեցնել ինֆեկցիայի չվերահսկվող տարածումը։

«Մենք կստանանք մեր երկրում պաշտպանված մարդկանց լավ տոկոս, ինչը կստեղծի բարենպաստ պոպուլյացիոն իմունիտետ»,- ասել է Գինցբուրգը։