Search
Close this search box.

Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել ուղևորի մահից հետո

Նովոսիբիրսկից Յակուտսկ թռչող ռուսական ինքնաթիռը սեպտեմբերի 6-ին արտակարգ վայրէջք է կատարել Բրատսկում: Այս մասին գրում է «Օրենբուրգ Մեդիա» պորտալը:

Ինքնաթիռում եղել է Օրենբուրգի շրջանի սենատոր Ելենա Աֆանասևան․ «Ինքնաթիռի արտակարգ վայրէջք՝ Բրատսկում»,-հայտնել է նա:

Նշվում է, որ արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումը: Կինը մահացել է ինքնաթիռում՝ վայրէջքից առաջ, դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վերջինիս մահը: