Search
Close this search box.

Մերժե՛նք նեոլիբերալիստական ֆաշիզմը` սեպտեմբերի 19-ի Համազգային միտինգով

Իրականում ինչի՞ է փորձում հասնել, այսպես կոչված, նոր իշխանությունը՝ բացահայտ արշավանք սկսելով հայոց ազգային ինքնության դեմ՝ ոչնչացնելով Ընտանիքը, Եկեղեցին, Լեզուն, Գրականությունն ու Պատմությունը. արժեքներ, որոնք դարեր և հազարամյակներ շարունակ Հայ մարդուն հնարավորություն են տվել իրեն զգալ ազգային օրգանիզմի մի մասնիկը, գործել ու ապրել այդ օրգանիզմին համահունչ՝ հանուն այդ օրգանիզմի զարգացման և առաջընթացի:

Այս հարցի պատասխանը շատ հստակ է. համաշխարհային նեոլիբերալիստական ուժերի կողմից Հայաստանում իշխանության է բերվել նույն այդ ուժերի կողմից մեր հասարարակական օրգանիզմին խորթ մի խմբակ, որը, չունենալով որևէ արժեհամակարգ, կատարում է իր տերերի հրահանգներն ու պատվերները:

Իսկ ո՞րն է նեոլիբերալիստների հիմնական նպատակը և ինչո՞ւ են նրանք այդպես հետևողականորեն մտնում հայ ընտանիքներ, դպրոցներ և եկեղեցիներ, փորձում ոչնչացնել այն արժեքները, որոնց շնորհիվ է, որ մենք մեզ Հայ ենք զգում:
Նեոլիբերալիստների նպատակն ազգային ու պետական սահմանների, ազգերի ու կրոնների, լեզուների ու մշակույթների, հին ավանդույթների ու ընտանեկան արժեքների վերացումն է: Սրանց նպատակն իրենց կողմից վերահսկելի՝ մարդկային մեկ ընդհանուր հանրույթի ձևավորումն է, որը հնազանդ կծառայի ու կաշխատի տրանսնացիոնալ կորպորացիաների համար, որոնք իրենց ընդարձակման և համաշխարհային տիրապետության վերջնական հաստատման համար պետք է ոչնչացնեն նաև ազգային տնտեսությունները:

Փաշինյան Նիկոլի կողմից հռչակված «Թավշյա, անարյուն հեղափոխությունն» ամենևին չէր վերաբերում իրենց կողմից իշխանությունը ուզուրպացնելուն, այն առավելապես վերաբերում է հետևողականորեն մեր ազգային պետական օրգանիզմը քայքայելուն. մեր ազգային ինքնության մահը տեղի էր ունենալու դանդաղ և մեզ համար գրեթե աննկատ՝ մեր ազգային դպրոցների և եկեղեցու պղծման և ոչնչացման, ընտանեկան արժեքների կործանման, հայ մարդուն իր ազգային գրականությունից և մշակույթից մեկուսացնելու, իր պատմությունից օտարեցնելու միջոցով: Ի տարբերություն երիտթուրքերի, որոնք հայ ազգային ինքնությունը փորձում էին ոչնչացնել յաթաղանի մի հարվածով, սրանք նախընտրում են մեր ազգային ինքնության թավշյա և անարյուն ոչնչացումը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր ծննդյան օրից իրեն համարել է ազգային, Քրիստոնյա արժեքների և ազգային ինքնության պահապան կուսակցություն, և մեր հիմնական առաքելությունը նեոլիբերալիստական ֆաշիզմի հաղթարշավը մեր երկրում կասեցնելն է, մեր ազգային, Քրիստոնյա արժեքների և ազգային ինքնության պաշտպանությունն ու ազգային պետություն կառուցելը: Ուրեմն, ո՞րն է մեր խնդիրը և ի՞նչ պետք է անենք մենք:

Մեր թիվ մեկ խնդիրը Հայ Ազգի համախմբումն է: Բոլոր այն Հայ մարդիկ, ովքեր մերժում են նեոլիբերալիստական ֆաշիզմը և կողմ են մեր ազգային ինքության պահպանմանը, պետք է տարանջատվեն Հայաստանի այսօրվա օտարահպատակ իշխանությունից, իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ ցույց տան, որ կանգնած են ազգային, Քրիստոնյա արժեքների պաշտպանության դիրքերում: Միայն հստակ տարանջատվելով Հայաստանի այսօրվա թրքապաշտ իշխանությունից՝ մենք կկարողանանք ցույց տալ, որ իշխանությունը բռնազավթած խմբակն իր արատավոր գործունեության իրականացման համար չունի հասարակական աջակցություն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կո՛չ է անում բոլորին, ում համար թանկ են հայոց ազգային, Քրիստոնյա արժեքներն ու հայոց ազգային ինքնությունը, միանալ սեպտեմբերի 19-ին Ազատության հարապարակում կայանալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոսով հավաքին (միտինգին):

Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք գլխատել Հայաստանը զավթած նեոլիբերալիստական հրեշին, ու կանգնեցնել «թավշյա, անարյուն» հեղափոխության ընթացքը, որի վերջնարդյունքը լինելու է Հայոց Ազգային Պետության և Հայոց Ազգային Ինքնության ոչնչացումը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան