Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվել Նախիջևանում

Թուրք-ադրբեջանական համատեղ մարտական կրակով մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով երկու օր առաջ Նախիջևան է այցելել Թուրքիայի զինված ուժերի զամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ներգրավմամբ Նախիջևանում անցկացվել են թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժությունների առաջին փուլը, որին ներգրավվել է ավելի քան 2600 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մոտ 180 հրթիռային, հրետանային և ականանետային կայանքներ, 18 միավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ավելի քան 30 միավոր ՀՕՊ միջոցներ և մոտ 320 ավտոմոբիլային տեխնիկա։

Զորավարժություններին ներգրավվել են պաշտպանության նախարարության, պետական անվտանգության ծառայության, պետական սահմանապահ ծառայության, ՆԳՆ ներքին զորքերի և ԱԻՆ-ի զինծառայողները։

ՊԱԾ-ից, ՊՍԾ-ից և ներքին զորքերից հիմնականում մասնակցել են հատուկ նշանակության զորքերը, իսկ ԱԻՆ-ից սակրավորներ և ռադիացիոն, քիմիական պաշտպանության ստորաբաժանումները։

ՊՆ մամլո ծառայության կադրերի ուսումնասիրությամբ հայտնի է դարձել, որ կիրառվել է հետևյալ զինտեխնիկան.

Տանկեր և զրահամեքենաներ.

– Տ-90 տանկեր

– ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ

– ԲՏՐ-82Ա զրահափոխադրիչներ

– ԲՏՐ-70 զրահափոխադրիչներ

– Cobra ռազմական հետախուզական մեքենաներ

– AIL Storm ռազմական հետախուզական մեքենաներ

– SandCat զարահամեքենաներ

Հրետանային միջոցներ, հակատանկային հրթիռային համալիրներ և ծանր հրանետային համակարգեր.

– «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

– «TR-107» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

– «ՏՕՍ-1» համազարկային կրակի ծանր հրանետային համակարգեր

– «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրները

– «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ

– «Գիացինտ-Բ» քարշակվող թնդանոթներ

– «Դ-20» թնդանոթ-հաուբիցներ

– «Դ-30» հաուբիցներ

– տարբեր տրամաչափի ականանետներ

Հակաօդային պաշտպանության միջոցներ.

– «Օսա» զենիթահրթիռային համալիրներ

– «IHASAVAR» կրովի հակադրոնային համակարգեր

Ավիացիոն միջոցներ.

– «Սու-25» գրոհիչներ

– «Մի-17» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ

Ինժեներական տեխնիկա.

– «ՄՏՈւ-90Մ» տանկային կամրջադիրներ

– «ԻՄՌ-3» ինժեներական արգելափակիչ մեքենաներ

– «ԲՌԷՄ-1» զրահապատ նորոգման-տարհանման մեքենաններ

Թուրքական զինված ուժերը կիրառել են «Sikorsky UH-70» բազմաֆունկցիոնալ և «ATAK/AH-1W» գրոհային ուղղաթիռներ, «ACV-15» հետևակի մարտական մեքենաներ և «Kirpi» զրահամեքենաներ։

Չնայած ադրբեջանական կողմը հայտարարել է, որ զորավարժություններին ներգրավվել է վերոնշյալ ծավալի զինտեխնիկա, տարածված կադրում երևում է ընդամենը 86 միավոր զինտեխնիկա և 10 միավոր ավիացիոն միջոցներ, որից՝

– 21 միավոր «Տ-90» տանկ, 14 «ԲՄՊ-2», 15 «ԲՏՌ82Ա», 6 «ԲՏՐ-70», 3 «Գրադ» կայան, 2 «Խրիզանտեմա Ս», 2 «ՏՕՍ1», 2 «ՕՍԱ», 4 «SandCat», 4 «Cobra», 1 կամրջադիր, 1- «ԻՄՌ-3», 4 «Մի-17» ուղղաթիռ, 2 «Սու-25» գրոհիչ, Թուրքիայի զինուժի երկուական միավոր «Sikorsky UH-70» և «ATAK/AH-1W» ուղղաթիռներ, 10 միավոր «ACV-14» հետևակի մարտական մեքենա և 1 միավոր Kirpi զրահամեքենա:

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից