Search
Close this search box.

Պարետն արգելել է. Որ երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները չեն շահագործվի

Պարետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 4-ին նոր որոշում է ընդունել, որով 24 ժամով արգելել է հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը՝

1) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ թիվ 3 ավտոբուսային երթուղի՝ 4529Տ, թիվ 5 ավտոբուսային երթուղի՝ 4433Տ, թիվ 15 ավտոբուսային երթուղի՝ 4110Տ և թիվ 20 ավտոբուսային երթուղի՝ 4634Տ և 4643Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

2) «Ուղևորափոխադրող» ՍՊԸ՝ թիվ 26 ավտոբուսային երթուղի՝ 4837Տ, 4853Տ, 4845Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

3) «Տիգրան» ՍՊԸ՝ թիվ 47 ավտոբուսային երթուղի՝ 4388Տ, 4390Տ և 4393Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

4) «Դելյուքսե Տրանս» ՍՊԸ՝ թիվ 63 ավտոբուսային երթուղի՝ 4913Տ, 4916Տ և 4918Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ։

48 ժամով արգելել «Սաքխաչ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող թիվ 58 ավտոբուսային երթուղում շահագործվող 4326Տ, 4335Տ, 2898Տ և 4339Տ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը։