Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանին կարմիր քարտ ցույց տվեցին

Երեկ Մատենադարանի մոտ բողոքի ակցիա էր։ Ակցիայի կազմակերպիչը՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, հայտարարեց․ «Այսօրվա մեր ակցիայով սկսվում է Հայաստանի քաղաքական գարունը։ Որեւէ մեկդ չընկճվեք, որ այս պահին այստեղ հազարներով մարդիկ չկան, դա ընդամենը ժամանակի հարց է․․․

Եթե դուք իսկապես հոգնել եք, հոգնել եք Նիկոլ Փաշինյանի ստերից, նեղություն տվեք ձեզ եւ եկեք այստեղ՝ մեզ հետ մեկ ժամ կանգնեք։ Դուք իմ կամ իմ կուսակցության համար չեք գալու, սա նախընտրական քարոզարշավ չէ, սա մի քայլ է, որը պետք է, վերջիվերջո, ընդդիմադիր ուժերին համախմբի»։ Ակցիայի մասնակիցները երթ արեցին եւ Նիկոլ Փաշինյանին կարմիր քարտ ցույց տվեցին։