Search
Close this search box.

Ռուսաստան մեկնել ցանկացողները քիչ անց կհանդիպեն ԲՀԿ ներկայացուցիչներին

Ռուսաստանաբնակ հայերը, որոնք տևական ժամանակ է չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան շարունակում են գտնվել ԱԺ շենքի դիմաց և բողոքի ակցիա իրականացնել։ Հիշեցնենք, որ նրանք երեկ հերթական ակցիան անցկացրին կառավարության մոտ։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ չեն հանձնվելու, պայքարելու են այնքան, մինչև արդյունքի հասնեն։ Նրանց խոսքով՝ ապրուստի բոլոր միջոցները այլևս սպառված են, իսկ իրենց աշխատանքը, բիզնեսը, ընտանիքը դրսում է։

Ակցիայի մասնակիցները այժմ սպասում են, որպեսզի հանդիպեն «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներին։

«Մենք այստեղ տուն չունենք, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ վերադառնալ: Խնդրում ենք նախարարներին, որոնք իրավասու են մեզ օգնելու, թող օգնեն, մենք գնանք հասնենք մեր ընտանիքներին: Արդեն 10 ամիս է այստեղ ենք: Ես թոշակառու եմ, 35 հազար դրամ եմ ստանում, ինչպե՞ս ապրեմ դրանով: Ես այնտեղ աշխատում եմ: Էստեղ տուն չունենք, վարձով եմ ապրում, իսկ վարձը 100-120 հազար դրամ է: Այստեղ մարդիկ կան, որ կնոջն ու երեխաները թողել է Ռուսաստանում, հիմա չի կարողանում միանա: Կարելի՞ է ընտանիքները բաժանել կորոնավիրուսի պատճառով»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։