Search
Close this search box.

«Ընդունված նախագծով ի՞նչ է նախատեսվում ուսումնական հաստատություններում». փոխնախարարի պարզաբանումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքան իր էջում գրելթ. «COVID 19-ի պայմաններում ուսումնական հաստատություններում անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով կառավարության նիստում ընդունված նախագծով նախատեսվում է.

– ապահովել դիմակներով հանրակրթական դպրոցների, այդ թվում՝ հատուկ և մասնագիտացված դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին՝ օրական ընդհանուր թվաքանակի 20%-ի չափով, քանի որ գործում է դիմակով հաստատություն հաճախելու կանոնը և դիմակները նախատեսված են ընթացքում անհրաժեշտության դեպքում փոխելու, ըստ կարիքի տրամադրելու համար

– ապահովել հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անձնակազմին դիմակներով 100%-ի չափով՝ օրական 2 հատ.

– ապահովել դիմակներով հատուկ և մասնագիտացված դպրոցների սաների և անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 3 հատ:

Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատություններն ապահովել նաև ձեռքերի ախտահանիչներով՝ թե սովորողների, թե անձնակազմի համար, և շենքերի ախտահանման համար նախատեսված միջոցներով:

Բացի սրանից, հաստատություններն այս նպատակի համար կօգտագործեն նաև նախորդ կիսամյակի ընթացքում ձևավորված խնայողությունները՝ առկայության դեպքում։

Հաշվի առնելով իրավիճակի փոփոխության հնարավորությունները՝ գնումներն իրականացվելու են առավելագույնը մեկ ամսվա համար՝ ընթացքում ըստ անհրաժեշտության դրանց հետագա գնման նպատակահարմարությունը վերանայելով»։