Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար․ 32-ամյա վարորդը քարով բարձված KAMAZ-ով կողաշրջվել է

Երեկ, սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Հ․-ն իր վարած KAMAZ մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով՝ վարորդ Արսեն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռ․ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։