Search
Close this search box.

Թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի վիճակը գիշերը կտրուկ վատացել է. նա դատարանից տեղափոխվել է հիվանդանոց

armtimes.com-ը գրում է. Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել է. ժամը 3-ի սահմաններում՝ նիստը վերսկսելուց կարճ ժամանակ անց, 50-ամյա Հովսեփյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն ասաց, որ տեղի ունեցածը հավանաբար նրա սթրեսային վիճակից է. «Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի, շաքարի թիվը շատ բարձր է, երեւի այդ չքնած, սթրեսային վիճակից ընկավ ցնցումների մեջ, դողում էր, ծայրահեղ վատացավ, շտապօգնությունը եկավ, ճնշումը չափեց, շատ բարձր էր, թթվածին միացրին, ներարկումներ արեցին, նոր պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց»: Ըստ պաշտպանի՝ այդ պահին գիտակցությունը մթագնած էր, հիմա, ինչպես հարազատներն են նրան տեղեկացրել, ներարկումների արդյունքում գիտակցությունը վերականգնվել է, շնչում է ինքնուրույն. «Ես դեռ չեմ հանդիպել, բայց ներարկումների, սիստեմաների տակ է, բուժզննում է անցնում՝ պատճառները պարզելու համար»:

Մեր հարցին՝ դեռեւս պարզ չէ՞՝ արդյոք նրան հիվանդանոցային բուժում է անհրաժեշտ լինելու, պաշտպանը պատասխանեց. «Դե, հիմա պառկած է, հետազոտություններ է անցնում, բայց կոնկրետ արդյունք դեռեւս չունենք»:

Մանրամսաը՝ սկզբնաղբյուրում: