Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մայրն ստիպված ցած է նետել իր երեխաներին այրվող բնակարանից

Նովոսիբիրսկի 9 հարկանի շենքի բնակարաններից մեկի բնակիչներն առավոտ կանուխ հայտնվել են հրդեհի ճիրաններում: Թեև ականատեսները հրշեջ ծառայություն են ահազանգել, սակայն մի քանի րոպե հապաղումն անգամ կարող էր կյանք արժենալ: Հրդեհվող բնակարանում մնացած մորն ու 2 մանկահասակ երեխաներին փրկել են ականատեսները: Նրանք ծածկոցներ են պարզել, որոնց վրա մայրը 3-րդ հարկից նետել է իր երեխաներին: Ընտանիքին հաջողվել է փրկել, ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: