Search
Close this search box.

Սասուն Միքայելյանը չգնաց սահման. իշխանությունը ցանկանում է փակե՞լ ԵԿՄ-ն

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում մտահոգություն ունեն, որ իշխանությունը ցանկանում է վերջնականապես փակել այդ կառույցը:

Ըստ կառույցին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այդ համոզումը գալիս է դեռ տավուշյան իրադարձություններից, երբ ԵԿՄ տարածքային կառույցների ներկայացուցիչները ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին առաջարկել էին մեկնել սահման, սակայն Միքայելյանն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նման հրաման չկա:

ԵԿՄ-ականները համոզված են, որ իրենց ծառայություններից հրաժարվելը քաղաքական պատճառներ ունի»: