Search
Close this search box.

Սասուն Միքայելյանի կոշտ պատասխանը նախկին իշխանությունների վերադարձին

«Առիթից օգտվելով նախ ուզում եմ շնորհավորել Արցախի ժողովրդին էս օրվա կապակցությամբ. 29 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը կարողացավ ուժ գտնել իր մեջ և անկախացավ: Արցախի Հանրապետության ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է, Արցախի Հանրապետության բանակը և այսօրվա այս իրավիճակը»,- Արցախի Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո բանակում շատ բան է փոխվել. «Եվ այսօր մենք էլի ունենք հզոր, մարտունակ բանակ տարածաշրջանում: Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի արխային ընկնենք, ադրբեջանցիք շատ լավ զինված են, և մենք պետք է կարողանանք մեր համախմբվածությամբ կամաց-կամաց ավելի հզորանալ և, Աստված մի արասցե,պատերազմի դեպքում ոչ միայն դիմակայել, այլև նախահարձակ լինել»:

Դիտարկմանը՝ ներքաղաքական դաշտում որոշակի դերակատարներ պարբերաբար խոսում են Հայաստանի նոր իշխանության՝ Արցախի անվտանգությանը վտանգավոր լինելու մասին, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ինչ ուզում են՝ թող խոսեն. իրենք լավ գիտեն՝ իրենց ժամանակ ինչ է եղել ստեղ: Դրանք միֆ են, դրանք հեքիաթ են, դրանք անտեղի ոռնոց են: Նրանք պետք է մոռանան, որ երբևիցե նորից կարող են գալ իշխանության»: