Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչով են թունավերել Նավալնիին

Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նյարդա-կաթվածային «Նովիչոկ» խմբի նյութով։ Դա պարզել են Բունդեսվերի հատուկ լաբորատորիան, հետազոտելով քաղաքական գործչի անալիզները, որոնք գտնվում են «Շարիտե» հիվանդանոցում։ Գերմանիայի իշխանությունները դատապարտել են Նավալնու դեմ հարձակումը եւ կոչ արել ռուսական իշխանություններից բացատրել տեղի ունեցածը։ Գերմանական կողմը նաեւ խոստացել է իրազեկել հետաքննության մասին Եվրամիությանը, Հյուսիս-Ատլանտյան դաշինքին եւ Քիմիական զենքի արգելքի կազմակերպությանը, ինչպես նաեւ քննարկել այս միջադեպին համատեղ արձագանքի հարցը։