Search
Close this search box.

Նոր տեղեկություն՝ «Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից տուժածների առողջական վիճակից

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«32 եւ 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաեւ կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»,-գրել է նա: